Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

ՎՍԴՀԿ-ն միանում է Ծառուկյան դաշինքին

ՎՍԴՀԿ-ն միանում է Ծառուկյան դաշինքին
06.02.2017 | 17:48

ՎՍԴՀԿ կենտրոնական վարչության ատենապետը հանդես է եկել հայտարարությամբ.

Հարգելի՛ հայրենակիցներ
Հայաստանը կանգնած է Ազգային ժողովի ընտրությունների նախաշեմին, որի արդյունքում ձևավորված խորհրդարանը ոչ միայն որոշելու է առաջիկա հինգ տարիների Հայաստանի քաղաքական կուրսը, այլև ձևավորելու է կարևորագույն քաղաքական որոշումներ ընդունելու առաքելություն ունեցող իշխանական վերնախավ:


Այս իրավիճակը պահանջում է երկրի ճակատագրով մտահոգ բոլոր ընդդիմադիր քաղաքական ուժերից դրսևորել համարժեք քաղաքական կեցվածք և համախմբել ուժերը երկրում արմատական դրական փոփոխությունների հասնելու համար: Այս առումով Գագիկ Ծառուկյանի վերադարձը քաղաքականություն քաղաքական այլընտրանքային բևեռ ձևավորելու լուրջ ներուժ է պարունակում:


2014-ից ի վեր Վերակազմյալ Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը համագործակցել է Գագիկ Ծառուկյանի և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ՝ մաս կազմելով համաժողովրդական շարժման, իսկ 2015 թ. տեղի ունեցած հայտնի իրադարձություններից հետո շարունակել է արդյունավետ փոխգործակցությունն Ազգային ժողովում, «Բարգավաճ Հայաստանի» հետ միասնական ցուցակով մասնակցել է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին: Տարիների այս սերտ համագործակցությունը մեր կուսակցությունների միջև ապացուցել է իր կենսունակությունը, քաղաքական մոտեցումների ընդհանրությունը և ունի բոլոր հնարավորությունները շարունակվելու նաև գալիք ընտրություններին և դրանցից հետո:


ՈՒստի՝ Վերակազմյալ Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը, մտահոգ լինելով երկրի բարեհաջող ապագայի համար արմատական սոցիալ-տնտեսական և քաղաքական փոփոխություններ կատարելու անհրաժեշտությամբ և գտնելով, որ Գագիկ Ծառուկյանի շուրջ ձևավորվող շարժումն ունի լրջագույն ներուժ` բեկում մտցնելու քաղաքական գործընթացներում, հայտարարում է, որ անկախ բանակցությունների վերջնարդյունքից միանում է Գագիկ Ծառուկյանի գլխավորած շարժմանն ու կոչ է անում իր կուսակիցներին և համակիրներին` ակտիվորեն մասնակցել Ազգային ժողովի ընտրություններին և իրենց ձայնը տալ «Գագիկ Ծառուկյան» դաշինքին:


Լյուդմիլա ՍԱՐԳՍՅԱՆ
ՎՍԴՀԿ կենտրոնական վարչության ատենապետ

Դիտվել է՝ 889

Մեկնաբանություններ